Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոն գործ է հարուցել այն փաստի առնչությամբ, որ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն «Кузня на Рыбальском» գործարանի վաճառքից ստացված ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացրել է: Այս մասին հայտարարել է փաստաբան Անդրեյ Պորտնովը, որը նախկինում եղել էր Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի տեղակալը:
«Այսօր հետաքննության պետական բյուրոն գործ է հարուցել և սկսել է հետաքննություն այն փաստի վերաբերյալ, որ Պորոշենկոն օրինականացրել է անօրինական եկամուտներ օֆշորային մանիպուլյացիաներով: Խոսքը 300 մլն դոլարի մասին է»,- գրել է Պորտնովն իր Telegram ալիքում:

