Եղանակը ճանապարհներին ժամը 9։00 դրությամբ

Հրապարակող՝

exanak

Ամենադիտվածներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են․

Հունվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սարավան-«Զանգեր» և Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհներին բուք է։
Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի Տավուշի, Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից մեծ տարածություն, կտրուկ չարգելակել։

Ամենաթարմ