Հարգանքի տուրք՝ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հրապարակող՝

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչը Երևանից տարել էր Սևան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի հոգևոր առաջնորդի, կառավարության անդամների և ԱԺ անձնակազմի ուղեկցությամբ մասնակցել է Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրության և անմեղ զոհերի ոգեկոչման քայլերթին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան 3 պատերազմներում նահատակված քաջորդիների անմար հիշատակին:

Նախօրեին՝ երեկոյան, խորհրդարանի անձնակազմն Արթուր Թովմասյանի գլխավորությամբ մասնակցել էր Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկած Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթին:

Ամենաթարմ