ԵԽԽՎ-ում կքննարկվեն արցախյան հակամարտության հետևանքները-Azat TV
Աշխարհ

ԵԽԽՎ-ում կքննարկվեն արցախյան հակամարտության հետևանքները

Ստրասբուրգում սեպտեմբերի 27-30-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա աշնանային՝ եզրափակիչ նստաշրջանը:

Նշվում է, որ նստաշրջանի առաջին օրը պատգամավորները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է բանաձևի մի նախագիծ, որի նպատակն է օժանդակել վերացնելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները և առաջ մղել խաղաղության և հաշտեցման գործընթացը։

Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ աշնանային նստաշրջանի օրակարգում են հիմնականում կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ