Էյֆելյան աշտարակը ներկվել է վարդագույն՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Փարիզի Էյֆելյան աշտարակը վարդագույն է ներկվել՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի՝ Octobre Rose-ի (վարդագույն հոկտեմբեր) աջակցության:

Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը հիշեցրեց, որ աշտարակն «աջակցում» է կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարին 2014 թվականից։ Այնուհետև ծրագիրը շարունակվեց անվճար համերգով:

Բացի Էյֆելյան աշտարակից, հատուկ միջոցառում անցկացնելու մասին հայտարարել են Ֆրանսիայի մի քանի բուժհաստատություններ։ Բժիշկներն ընդգծում են, որ «մտադիր են ընդլայնել մարդկանց տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի և դրա բուժման նոր հնարավորությունների մասին»։

Ամենաթարմ