ԱՄՆ արդարադատության նախարարությունը Facebook ընկերությանը տուգանել է ավելի քան 14 միլիոն դոլարով։
Այս մասին տեղեկանում ենք WSJ-ից։
Նշվում է, որ նման որոշման հիմք է հանդիսացել՝ Facebook-ի կողմից օտարերկրացիներին վարձելը՝ ամերիկացի աշխատողների փոխարեն, որի հետևանքով խախտվել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնները։
Բանն այն է, որ մինչև վիզայով օտարերկրացի աշխատանքի ընդունելը, ընկերությունը նախ պետք է համոզվի, որ չի կարողանում համապատասխան ամերիկացի գտնել այդ հաստիքի համար, ինչպես նաև՝ հետո դա կարողանա ապացուցել կառավարությանը, եթե անհրաժեշտ լինի։
Facebook-ի մոտ չի ստացվել ապացուցել ու ընկերությունը պետք է 14,25 միլիոն դոլար փոխհատուցում վճարի կառավարությանը։

