Facebook ընկերությունը գործարկել է էլեկտրոնային վճարումների Facebook Pay համակարգ, որը գործելու է համանուն սոցցանցում, նրա մեսենջերում, Instagram-ում և WhatsApp-ում: Այս մասին հայտնել են ընկերությունից:
Facebook Pay-ը կարելի է գործարկել հավելվածում կամ սոցցանցի կայքում կարգավորումների թարմացման միջոցով: Ընկերությունը դրա հետ մեկտեղ հանձնարարում է ընտրել վճարման նախընտրելի մեթոդը հետագայում ամեն անգամ բոլոր ռեկվիզիտները կրկին չիրականացնելու համար:
Ընկերությունը հիշեցրել է, որ օգտատերերը վճարումները 2007 թվականից կատարում են նրա հավելվածների միջոցով, իսկ 2015 թվականին նվիրատվությունների հանգանակության համակարգի գործարկմամբ այդ հարթակի միջոցով հավաքվել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Facebook Pay համակարգը հեշտացնում է վճարումները՝ դարձնելով դրանք ավելի հասանելի, և երաշխավորում դրանց անվտանգությունն ու տեղեկատվության պաշտպանությունը, որը կապված է օգտատերերի բանկային քարտերի ու հաշիվների հետ: