ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի գովազդը, որը տեղադրված է եղել նաև Facebook-ում` հեռացվել է:
Հայտնի է, որ գովազդը նացիստական Գերմանիայում օգտագործված խորհրդանիշ է պարունակել:
Թրամփի շտաբը հայտարարել է, որ դա ձախ ծայրահեղական «Անտիֆա» շարժման խորհրդանիշն է, որին նախագահը մեղադրում է ռասիզմի դեմ բողոքի ցույցերի կազմակերպման և այդ ակցիաների ընթացքում բռնություններ հրահրելու մեջ:
Հայտնենք, որ գովազդում ասվում է. «Ծայրահեղ ձախակողմյան խմբավորումների վտանգավոր ամբոխները վազում են մեր փողոցներով և մաքրում ամեն ինչ իրենց ճանապարհին»
Այս մասին փոխանցում է BBC-ն: