Փետրվարի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում սպասվում են եղանակային փոփոխություններ։ Երևանի տարածքում փետրվարի 23-ի և 25-ի ցերեկը, ինչպես նաև 26-ի գիշերը եղանակը կլինի առանց տեղումների։ Սակայն փետրվարի 24-ին և 25-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի կեսօրից հետո և 27-28-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, իսկ ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ին և 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը և 27-28-ին լեռնային առանձին շրջաններում հնարավոր է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

