Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ուշ երեկոյան, 18-19-ը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով:
Երևան քաղաքում`փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

