Փետրվարի 19-24-ի եղանակի կանխատեսումը Հայաստանում

Հրապարակող՝

Փետրվարի 19-24-ի եղանակի կանխատեսումը Հայաստանում

Ամենադիտվածներ

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`4-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 19-ին, 22-ին՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենաթարմ