«Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին» և նա այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս կատալոնական թիմում, դարձավ երկրորդ խաղացողը, ով գոլ խփեց «Ատլետիկոյի» դեմ Լա Լիգայի նույն մրցաշրջանի երկու խաղում էլ։
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։
Խաղի առաջին գոլը խփեց պորտուգալացի Ժոաո Ֆելիշը, ով նաև միակ գոլն էր խփել այս թիմերի միջև առաջին շրջանի խաղում։
Նշենք, որ առաջին խաղացողը, ով մեկ մրցաշրջանում գոլ է խփել «Ատլետիկոյի» դեմ երկու խաղերում էլ՝ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին էր 2019/2020 մրցաշրջանում։