Հունգարիայում մեկնարկել է Ֆորմուլա-1-ի հերթական Գրան Պրին։ Այսօր կայացել է որակավորման մրցարշավը։
Մրցաշարում իր կարիերայի մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մաքս Ֆերստապենը և նվաճել է pole position-ը։ «Ռեդ Բուլի» ավտոարշավորդը 0,018 վայրկյանով գերազանցել է Վալտերի Բոտասին։ Ֆին ավտոարշավորդը երկրորդն է։
«Մերսեդեսի» մեկ այլ ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը որակավորման մրցարշավի արդյունքում գրավել է երրորդ տեղը։ Վաղը կկայանա հիմնական մրցաշարը: Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 17։00-ին։