fbpx
Իրավական

Ֆեյքերի դեմ պայքարը չի վնասելու խոսքի ազատության գործընթացին. ԱԱԾ տնօրեն

Ապրիլի 4-ի կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նաև անդրադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետի կողմից ֆեյք օգտատերերի և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ստացած հանձնարարականին.

«Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, ապա ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն դա»:

ԱԱԾ տնօրենը նաև ավելացրեց, որ ֆեյքերի դեմ պայքարը չի վնասելու խոսքի ազատության գործընթացին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ