ՖԻՖԱ-ի՝ Տարվա խաղացողի անվանակարգի հավակնորդներից են «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լինոել Մեսսին ու «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում:
«ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» կոչումը ամենամյա մրցանակաբաշխություն է, որն առաջին անգամ տեղի է ունեցել 1991 թվականին: «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» մրցանակը ստեղծվել է «ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» ու «Ոսկե գնդակ» (Fance Football) մրցանակների միավորումից: 2016 թվականից ՖԻՖԱ-ն ու ֆրանսիական պարբերականը դադարեցրին համագործակցությունն ու նորից սկսեցին մրցանակները շնորհել առանձին: