Ֆիլիպիններին օրերս հարվածել է Ռայ թայֆունը, որը աղետալի հետևանքներ է ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։
Նշվում է, որ երկրում թայֆունից զոհերի թիվը հասել է 169-ի։
Ըստ աղբյուրի՝ այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ տարհանվել էին 300 հազարից ավել մարդիկ, իսկ թայֆունը լուրջ վնասներ էր հասցրել Սիարգաո կղզուն։
The central and southern parts of the Philippines have been devastated by Typhoon Rai https://t.co/voKuyZy7Q8 pic.twitter.com/q98udV4e5s
— Reuters (@Reuters) December 17, 2021