Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոմը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանկով 03:11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգ քաղաքից 100 կմ հյուսիս: Օջախը՝ 40 կմ խորությամբ:
Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: