Ֆիլիպիններում հնարավոր է ռազմական դրություն հայտարարեն

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հնարավոր ռազմական դրության մասին է խոսել՝ անդրադառնալով Ֆիլիպիններում երկու զինվորի սպանության միջադեպին: Այս մասին հայտնում է  Associated Press-ը: Սպանությունները տեղի են ունեցել, երբ զինվորները կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքում սննդամթերքի փոխադրումն էին ապահում:

Նախագահ Ռիդրիգո Դուտերտեն կոմունիստ ապստամբներին է մեղադրել կատարվածի մեջ, սակայն վերջիններս հերքել են իրենց մասնակցությունը:

«Ես նախազգուշացնում եմ յուրաքանչյուրին և տեղեկացնում եմ զինված ուժերին և ոստիկանությանը, որ կարող եմ ռազմական դրություն հայտարարել: Հետ ճանապարհ չկա: Ես ևս երկու տարի ունեմ: Ես կփորձեմ վերջ տալ բոլորիդ… դուք պետք է հեռանաք և թաքնվեք»,- ասել է Դուտերտեն իր հեռուստատեսային ուղերձի ընթացքում` տեղի ունեցածի համար  մեղադրելով կոմունիստական «Նոր ժողովրդական բանակ» շարժմանը:

Կոմունիստները հերքում են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները:

Ամենաթարմ