Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում պրեմիերա է լինելու․ ցուցադրվելու է «Տոկեի-Մարու» անիմացիոն ֆիլմը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աննա Արամ Վարդանյան անունով օգտատերը։
Նա գրել է, որ սա իր փոքրիկ ներդրումն է Հայաստան-Ճապոնիա հարաբերություններում։
Զախոս Սամոլադասի «Տոկեի-Մարու» անիմացիոն ֆիլմը ներկայացնում է 1922 թվականին Զմյուռնիայում, Հայոց ցեղասպանության վերջին փուլում, հայերի և հույների բնաջնջման ժամանակ ճապոնացի քաջ նավապետ Րյուի և ճապոնական Տոկեի Մարու անունը կրող նավի ողջ անձնակազմի մարդասիրական արարքի մասին։
Ֆիլմը ստեղծվել է ըստ հույն պատմաբան Թերի Ստավրիդիսի, ճապոնացի պատմաբան Նանակո Մուրատայի, կինոգետ Զախոս Սամոլադասի, ՀՊՏՀ ավագ դասախոս, տ․գ․թ․, ճապոնագետ Աննա Վարդանյանի և այլոց հետազոտությունների հիման վրա։ Սա առաջին պատմական դրվագն է, որում փաստերով ապացուցվել է ճապոնացիների անմիջական մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի փրկությանը։