Գազաբալոնների ստուգաչափում ևս մեկ ֆինանսական բեռ է, պետության միջոցով կազմակերպված, փոխադրամիջոցների տերերի համար, որից գումար են վաստակում ինչ-որ տնտեսվարողներ, բանականաբար, որոնց մեծ մասը կապ ունեն գործող իշխանության և նախկին ռեժիմների հետ, սակայն ոչ բոլորը:
Գազի բալոնները ավտոմեքենայի տեխնիկական կամ առհասարակ անբաժանելի մասն են դառնում տեղադրվելուց հետո, և դա տեխնիկական զննման հետ միասին պետք է իրականացվի, եթե առհասարակ պետք է իրականացվի, առանց հավելյալ գումարի:
Տեխզննումը Հայաստանում կատարվում է թուղթ ստանալու և մասնավոր կազմակերպությունների տերերին հարստացնելուհամար:
Ես չեմ լսել դեպք, որ որևէ մեքենայի տեխզննման կտրոն չտան, եթե վճարում է դրա համար:
Հավանաբար օրենքն էլ չի արգելում, թեկուզ խափանում ունեցողին չտալ կամ արգելի տալ կտրոն: Այսինքն այդ ծախսը ոչ թե պետք է դրվեր փոխադրամիջոցների տերերի վրա, այլ տեխզննման կետերի վրա, որպեսզի իրենց գործիքակազմը ավելացնեին արդեն իսկ կուտակած ֆինանսական միջոցներով և զուտ որպես փող տպող ապարատ չգործեին այդ սրահները:
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր