Հարկային նոր օրենսգրքի նախագծով ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ անշարժ գույքի մասով, ըստ էության, երկու հիմնական փոփոխություն է առաջարկվում. առաջինը այն է, որ ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները առաջարկվում է առհասարակ ազատել եկամտային հարկից, երկրորդը՝ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ֆիզիկական անձանց մոտ կենտրոնացել են բավական շատ հողակտորներ, որոնք ձեռնարկատիրական նպատակներով չեն օգտագործվում:
Պատճառներից մեկն էլ, փոխնախարարի կարծիքով, այն է, որ երբ ֆիզիկական անձինք իրենց հողակտորները վաճառում են ձեռնարկատիրական միավորներին՝ կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և այլոց, գնողի մոտ առաջանում է 10 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Սա, ըստ Պողոսյանի, չի խրախուսում հողը ձեռնարկատիրական նպատակներով ձեռք բերելու և օգտագործելու գործընթացը:
Աղբյուրը՝ shantnews.am