Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է. Վան Դեյկ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում 0-3 հաշվով «Բարսելոնային» պարտվելուց հետո Վիրջիլ վան Դեյկը հայտարարել է, որ իր «Լիվերպուլը» չի պատրաստվում հանձնվել:

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք դեռ պատասխան խաղ ունենք: Անխոս, հավատում ենք հաջողությանը: «Լիվերպուլը» երբեք չի հանձնվում և այս խաղում ևս ապացուցել ենք, որ կարող ենք «Բարսելոնայի» դարպասի մոտ բազում վտանգավոր պահեր ստեղծել:Միակ բանը, որ այս խաղում չստացվեց, դա հենց պահերի իրացումն էր»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Ամենաթարմ