fbpx
Ժամանց

«Ֆորսաժ» բլոկբաստերի նոր սերիայի մասին հոլովակը

Համացանցում հայտվել է «Ֆորսաժ» բլոկբաստերի նոր սերիայի մասին հոլովակը, որը նկարահանվել է «Universal Pictures»- ի կողմից։ Այն տեղադրվել է «YouTube»- ում:

Ըստ ֆիլմի սյուժետի՝ երկու հատուկ գործակալներ, որոնց դերում հանդես են գալիս՝ ամերիկյան դերասան Դուեյն Ջոնսոնը եւ բրիտանացի՝ Ջեյսոն Ստետհեմը, պետք է կասեցնեն գերմարդկային ունակություններ ունեցող չարագործին, որի դերում հանդես է գալիս բրիտանացի դերասան Իդրիս Էլբան:

Ֆիլմի ռեժիսորն է՝ Դեյվիդ Լիտչը, ով նախկինում աշխատել է՝ «Ջոն Ուիկ» եւ «Դեդփուլ 2» ֆիլմերի վրա: Ֆիլմի նոր, իններորդ շարքի պրեմիերան նախատեսված է 2019 թվականի օգոստոսի 1-ին:

«Ֆորսաժը»՝ ամերիկյան «ֆրանշիզ» է, որը ներկայումս բաղկացած է ութ լիամետրաժ եւ երկու կարճամետրաժ ֆիլմերից, որոնք թողարկվել են 2001-ից մինչեւ 2017 թվականներն ընկած ժամանակամիջոցում:
Այն հանդիսանում է «Universal»- ի կողմից թողարկված ամենախոշոր եւ առավել շահավետ «ֆրանշիզը»։ Աշխարհում այն շուրջ 5.1 միլիարդ դոլլարի տոմսերի վաճառք է ապահովել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ