ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը: Այս ցուցադրությունը, որը պատրաստվել է Սպիտակ տան կողմից, ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։ Նորարարական տեխնոլոգիաների միջոցով ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը, ներկայացնելով 56 գործիչների, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը, ինչպես նաև 6 ազդեցիկ կին գործիչների կենսագրությունները։
ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Էնդրյու Ջոնսոնը պաշտոնապես բացեց ցուցադրությունը՝ ողջունելով առաջին այցելուներին, որոնք ուշադրությամբ դիտարկեցին ֆիզիկապես առկա ցուցանմուշները և վիրտուալ ցուցադրությունները։ Այս միջոցառումը հնարավորություն է տալիս այցելուներին ավելի շատ տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ի պատմության և արժեքների մասին, ինչպիսիք են՝ առաջնորդումը, քաղաքացիական մասնակցությունը և ազատությունը։
Ցուցադրության երթուղին ընդգրկում է Երևան, Չարենցավան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքները, որտեղ մարդիկ կարող են այցելել «Ամերիկյան անկյուններ» և ծանոթանալ ցուցադրությանը։

