fbpx
Էկո

Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

host cop 17

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջունում է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է Կալիում՝ COP-16-ի ժամանակ։ Ֆրանսիան հայտնել է իր աջակցությունը Հայաստանի՝ 2026թ.-ին հյուրընկալող երկիր դառնալու վերաբերյալ և նշում է, որ այս կարևոր պահը որոշիչ է լինելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ) իրականացման համար։

Կոլումբիայի Կալի քաղաքում հոկտեմբերի 31-ին կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի հաջորդ՝ 17-րդ համաժողովի հյուրընկալող։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի։ Հայաստանը ստանձնում է բնապահպանական հիմնահարցերի առաջմղման պատասխանատվությունը՝ նպաստելով ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ