Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի և համավարակի հինգերորդ ալիքի սկզբի մասին։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
Նա ասել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում նոր դեպքերի թիվն աճել է 80%-ով։ Ֆրանսիայում ամեն օր մոտ 17 հազար վարակակիր է հայտնաբերվում։
Աթալը նշել է, որ Ֆրանսիան սկսել է բնակչությանը վերապատվաստելու գործընթաց: Ըստ կառավարության խոսնակի՝ երկրում մեծ թվով պատվաստված քաղաքացիներ կան։
Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակման ավելի քան 22,6 հազար դեպք է գրանցվել։ Երկրում պատվաստվել է ավելի քան 50 միլիոն մարդ, ինչը կազմում է բնակչության գրեթե 75%-ը։

