Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին հայտարարություն է տարածել:
«Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։
Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։
- Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է․ ԱՀ ԱԳՆ
- ԱՀ ԱԳՆ-ն ողջունել է Նյու Ջերսիի կողմից Արցախի անկախության ճանաչումը
Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։
Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանխագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: