Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ծրագրված այցով ժամանել է Կիև, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը:
Բարոն հայտարարել էր, որ այս շաբաթավերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ Ուկրաինան դժվար պահ է ապրում և այդ երկրի համար դժվար է պահել առաջնագիծը։
Սպասվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը հանգստյան օրերին կմնա Ուկրաինայում, որտեղ կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։