fbpx
Սպորտ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա

«Ասթոն Վիլայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մուսա Դիաբին մոտ ժամանակներս կարող է դառնալ «Ալ-Իթիհադի» խաղացող, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Իթիհադը» և «Ասթոն Վիլան» բանավոր պայմանավորվածություն ունեն ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ 60 միլիոն եվրո գումարած մի շարք բոնուսներ: Ինքը՝ ֆուտբոլիստը, համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները արաբական ակումբի և նախատեսում է կնքել 5 տարվա պայմանագիր։

Մուսա Դիաբին նախկինում հանդես է եկել Լևերկուզենի «Բայերում», «Կրոտոնեում» և ՊՍԺ-ում: Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խաղացողը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ