Ֆրանկի Վենեգասը, «Island Boys» դուետի անդամը, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ ոչ իր երաժշտության շնորհիվ։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին նա ձերբակալվել է Նեյփլս քաղաքում՝ Ֆլորիդայի իրավապահների կողմից իրականացված ճանապարհային ստուգման արդյունքում, որի ժամանակ հայտնաբերվել է ֆենտանիլ պարունակող նյութեր։ Վենեգասը եղել է մեքենայի ուղևոր, և նրա կասկածելի շարժումները ստիպել են ոստիկաններին մանրամասն ստուգել մեքենան։
Ոստիկանության տվյալներով՝ մեքենայի մեջ հայտնաբերվել է Վենեգասի անունով դեբետային քարտ, կտրված խողովակ, որոնք լաբորատոր փորձաքննությամբ ֆենտանիլ են պարունակել։ Մեկ այլ պայուսակում եղել է Zolpidem դեղահաբ (հայտնի որպես «Ամբիեն») և ֆենտանիլով մնացորդներ։ Այս գործով Վենեգասին ներկայացվել է թմրանյութերի պարագաների պահման մեղադրանք։ Նշենք, որ նա այդ պահին արդեն ազատ էր նախորդ գործով գրավի դիմաց, երբ 2025-ի փետրվարին ձերբակալվել էր օքսիկոդոն և փոփոխված հրազեն պահելու համար։
Վենեգասի իրավական խնդիրները բազմիցս են եղել․ նրան մեղադրել են նաև ընտանեկան բռնության և անպատասխանատու վարորդության մեջ։ «Island Boys»-ի համացանցային փառքը հաճախ ուղեկցվում է իրավական սկանդալներով, իսկ վերջին ձերբակալությունը նոր հարցեր է բարձրացնում՝ արդյոք նրա տիկտոկյան հեղինակությունը կպահպանվի նման զարգացումների ֆոնին։

