Ֆրանսիական Societe Generale բանկը զանգվածային կրճատումներ է նախապատրաստում

Հրապարակող՝

Ֆրանսիական Societe Generale բանկը զանգվածային կրճատումներ է նախապատրաստում

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի շուկայական կապիտալիզացիայի մեծությամբ երկրորդ բանկը` Societe Generale-ն մոտ ժամանակներում նախատեսում է կրճատել մի քանի հազար աշխատակցի: Աշխատանքից զրկվելու սպառնալիքի առաջ են կանգնել գլոբալ բանկինգի և ներդրումային լուծումների ստորաբաժանման (global banking and investment solutions, GBIS) աշխատակիցները:

Այնտեղ հաշվարկվում է մոտ 20 հազար մարդ: Նման կերպ եվրոպական խոշոր ֆինանսական կազմակերպությունը հույս ունի փոխհատուցել ծախսերը, որոնք կրել է Կուբայի, Սուդանի և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը խախտելու համար:

Ամերիկյան ֆինանսների նախարարությունը պարզել է, որ սահմանափակումներին զուգահեռ բանկն իրականացրել է 5.6 միլիարդ դոլարի գործարքներ, և վճարել 54 միլիոն դոլար:

Բացի այդ, Societe Generale-ը հայտարարել է գործընկեր ներգրավելու անհրաժեշտության մասին, որը լրացուցիչ կապիտալ իր հետ կբերեր:

Ամենաթարմ