fbpx
Աշխարհ

Ֆրանսիան ամեն բան կանի՝ կասեցնելու Թուրքիայի ռազմական գործողությունները

Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարությունն արվել է պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, որը նախագահ տեղի է ունեցել Փարիզում՝ Էմանուել Մակրոնի նախագահությամբ:

«Ֆրանսիան մեծացնելու է իր դիվանագիտական ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գծով իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայիս հարձակման անհապաղ դադարեցումը»,-ասվում հայտարարության մեջ:

Տեքստում նշվում է, որ Ֆրանսիան Թուրքիայի հարձակումը դատապարտում է ամենայն վճռականությամբ։

Մակրոնը նիստում հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունը ողբերգական հումանիտար հետևանքների կարող է հանգեցնել, ինչպես նաև ԻՊ-ի ազդեցության վերականգնման և Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության ապակայունացման:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ