Ֆրանսիան արտանետում է Միջերկրական ծովի տարածաշրջանում պլաստիկի թափոնների մեծ մասը: Այս մասին նշված է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից հրապարակված հաշվետվության մեջ:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2016 թվականին երկրում 4.5 մլն տոննա պլաստիկի թափոններ են արտանետվել: դրանց կեսը փաթեթավորման համար նախատեսված նյութեր արտադրող ընկերություններին է պատկանում: 80 հազար տոննա աղբ դեռևս չի հավաքվել և աղտոտում է շրջակա միջավայրը: Դրանից 11.2 հազար տոննան հայտնվել է Միջերկրական ծովում:
Ջրավազանի աղտոտման հարցում զգալի ներդրում են ունեցել Ֆրանսիայի հարավում հանգստացողները: Հիմնադրամի տվյալներով՝ պլաստիկի բոլոր թափոնների 79 տոկոսը հայտնվում է ծովում զբոսաշրջիկների թողած աղբի հարցով տեղական իշխանությունների ոչ բավարար հսկողության հետևանքով:
Ըստ WWF-ի՝ Ֆրանսիայի միջերկրածովյա դեպարտամենտներում ներկայումս գործող աղբի հավաքման, դասակարգման և վերամշակման համակարգը արդյունավետ չէ:
Միջերկրական ծովի աղտոտվածության պատճառով Ֆրանսիայի տնտեսական կորուստը հաշվարկվել է տարեկան 73 մլն եվրոյի չափով: Այդ գումարից 40 մլն եվրոն կարող է դիտարկել որպես կորուստ զբոսաշրջության ոլորտում: