fbpx
Եվրահանգրվան

Ֆրանսիան ողջունել է գերիների ազատ արձակումն ու քարտեզի փոխանցումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նաև հայ գերիների վերադարձմանը։

Այդ երկրի ԱԳՆ-ն ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատ քարտեզի փոխանցումը Ադրբեջանին։

Նշվում է, որ այս քայլը կնպաստի լարվածության թուլացմանն ու վստահության վերականգնմանը։

Ֆրանսիան նաև կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ու կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ բոլոր ռազմագերիների ազատ արձակման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ