Ֆրանսիայի դեսպանը Երասխի դեպքերի հետ կապված աջակցեց Հայաստանին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Երեկ երեկոյից մինչև ուշ գիշերը հայ հասարակությունը լարված ժամեր ապրեց, քանզի սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որտեղ ադրբեջանական ԶՈւ-ն ագրեսիվ վարքագիծ էր դրսևորում ու գնդակոծում էր հայկական դիրքերը։ Բնակաբար, հայկական Զինված ուժերն իրականացնում էին հակազդող գործողություններ։

Ինչպես պարզվեց, հայ ժողովրդի հետ միասին գիշերն արթուն էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Նա գիշերը 2-ի կողմերը լուսանկարներ տեղադրեց Facebook-ի իր էջում ու դրան կից գրառմամբ ուղիղ աջակցություն հայտնեց Հայաստանին։

«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում», – գրել է դեսպանը։

Ամենաթարմ