France Bleu ռադիոկայանի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի Վերժեզ կոմունայում կորիդայի մեկնարկից առաջ ցուլը մխրճվել է մարդկանց բազմության վրա։ Ցլին բեռնատարից փորձել են իջեցնել և տեղափոխել կորիդայի մեկնարկից առաջ կենդանիների պահման հատուկ տարածք, սակայն այն հարձակվել է մարդկանց վրա։
Արդյունքում տուժել է 6 մարդ, որոնց թվում՝ 2 ժանդարմ։
Նշվում է, որ այնտեղ ներկա ժանդարմները տեսնելով ցլի պահվածքը՝ կրակել են նրա վրա, որի հետևանքով նա սատկել է։
Ցլի հարձակումից հետո կորիդան չեղարկվել է։