fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը գերազանցել է 8.000-ը. ՆԳ նախարար

Ֆրանսիայում բողոքի ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվածների թիվը գերազանցել է 8 հազարը: Այս մասին տեղեկացնում է France info-ն:

«Նոյեմբերի սկզբից Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվել է մոտ 8400 մարդ»,- հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները:

Նրա հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 7500 քաղաքացի կալանավորված է:

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ իրավապահ մարմինների 1300 աշխատակցիներ ցույցերի ժամանակ տարբեև աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը ցուցարարներից մեկի ծանր վնասվածքի փաստով քննություն է սկսել:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» զանգվածային ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են չբարձրացնել վառելիքի եւ բենզինի գները: Փետրվարի 9-ին անցկացվեց թվով 13-րդ բողոքի ակցիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ