Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ-արևելքում ներթափանցել են XVII դարի դղյակի տարածք և հողացել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր և փող: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
Դղյակի համալիրի շինություններից մեկում այդ պահին տարեց զույգ է եղել։ Նրանք դրա սեփականատերերն են: Կողոպտիչները կապկպել են նրանց։ Վերջիններս վնասվածքներ չեն ստացել:
Ոստիկանությունը որոնում է վեց հանցագործի: Խոսքը Վո լը Վիկոնտ պալատ-դաստակերտի մասին է, որը Ֆրանսիայում ամենամեծ մասնավոր սեփականություններից մեկն է: Համալիրի տարածքն զբաղեցնում է շուրջ 500 հեկտար:
Պալատը կառուցվել է 1656-ից մինչև 1661 թվականը Նիկոլա Ֆուկեի համար, որը Լյուդովիկոս XIV-ի պալատում զբաղվում էր ֆինանսական հարցերով: Դղյակը բաց է զբոսաշրջիկների այցելության համար: Տերերն զբաղեցնում են դղյակի համալիրի միայն մի մասը:

