fbpx
Էկո

05:00 11/9/2019

Ֆրանսիայում օդի աղտոտվածությունը կստուգվի նաև բնակարաններում

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները պլանավորում են սկսել օդի որակի ստուգումը տեղի բնակիչների բնակարաններում՝ մաքրության պայքարի ընդգրկուն արշավի շրջանակներում: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը France 2 հեռուստաալիքի եթերում:

«Օդի աղտոտվածություն կա նաև բնակարաններում: Խոսքը վերաբերում է աերոզոլներին, կենցաղային քիմիայի արտադրանքին: Անհրաժեշտ է չափել այդ աղտոտվածությունը և օդի, որը մենք շնչում ենք, աղտոտվածության ամբողջ մեղքը չդնել գյուղատնտեսությամբ զբաղվողների վրա»,- ընդգծել է նա:

Պեկրեսը հավելել է, որ շենքերում գիտական հետազոտությունները կկատարեն Airparif պետական ասոցիացիայի մասնագետները: Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ ստուգումները կսկվեն արդեն այս տարի։

Վերեվ