fbpx
Աշխարհ

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների մակարդակը զրոյական է

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը զրոյական է: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը:

«Իհարկե, մենք կարող ենք ապրել առանց այդ հարաբերությունների, հիմնվելով երկկողմ նախագծերի վրա, զարգացնելով հարաբերությունները բացառապես Սլովենիայի մեր ընկերների հետ, մեծ թվով այլ եվրոպական երկրների հետ, բայց սա նորմալ չէ»,-ասել է Ռուսաստանի վարչապետը:

Մեդվեդևը նշել է, որ իրենք չեն փչացրել հարաբերությունները և իրենք չէ, որ պետք է վերականգնեն դրանք:

Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերությունները վատացել են Ուկրաինայի ճգնաժամից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ