Քաղաքականություն

Դեսպանը հիշեցրել է Ֆրանսիայի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Olivier Decottignies

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ. «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է դեսպանը։

Ֆրանսիան առաջին խոշոր եվրոպական երկրներից էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կարևոր քայլ կատարելով պատմական արդարության հաստատման գործում։ Դեսպան Դըկոտինյիի հայտարարությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ֆրանսիայի հաստատակամ դիրքորոշումը այս հարցում և հիշեցնում պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ