Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին: Բանաձևը ներկայացրել է Լորան Վոկյեն, և այն ստացել է 183 կողմ ձայն:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշել է, որ այս քայլը կարևոր է Ադրբեջանի ազդեցության նվազեցման համար Ֆրանսիայում: «Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում», – գրել է Փափազյանը:

