Կասեցվել են երկու լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքի գործունեությունները

Հրապարակող՝

Կասեցվել են երկու լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքի գործունեությունները

Ամենադիտվածներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցրել է «Ա․ Պ․ ՕԻԼ» և «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ներին պատկանող բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող լցակայանների գործունեությունները։ Ստուգումների ընթացքում պարզվել է, որ երկու ընկերությունները շահագործում են չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչը հանգեցրել է վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեության կասեցման։ «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանում, որը գտնվում է Երևանում, Հրաչյա Քոչար 27 հասցեում, կասեցվել է 2 բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակ, իսկ «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում, որը գտնվում է Եղվարդի խճուղու 115 հասցեում, կասեցվել է 3 վառելիքաբաշխիչ աշտարակ։

Տեսչական մարմինը նշել է, որ արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Ամենաթարմ