fbpx
Աշխարհ

G20-ի երկրները համատեղ կաշխատեն նավթի համաշխարհային շուկան կայունացնելու ուղղությամբ

«Մեծ քսանի» էներգետիկայի նախարարները կիսում են մտահոգությունները Պարսից ծոցի շրջանում լցանավերի վրա հարձակումների կապակցությամբ: Երկրները համատեղ կաշխատեն նավթի համաշխարհային շուկան կայունացնելու ուղղությամբ: Ինչպես նշում է «Ամերիկայի ձայնը»՝ այս մաիսն հայտարարել է Ճապոնիայի արդյունաբերության նախարար Խիրոսիգե Սեկոն:

«Մեր որոշումներից ամենակարևորն այն է, որ մենք պետք է համատեղ աշխատենք էներգետիկայի տեսանկյունից վերջերս տեղի ունեցած դեպքերը հաղթահարելու համար», – ասել է նա:

Անցած հինգշաբթի Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել երկու լցանավեր, որոնցից մեկը պատկանել է ճապոնական ընկերությանը: Միացյալ Նահանգները այդ հարձակումներին մասնակից լինելու մեջ մեղադրել է Իրանին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ