Օգոստոսի 10-ին Արմենպրեսին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրել են, որ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2021 թվականի հուլիսի վերջին տասնօրյակից արդեն մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու եւ Սևանի 2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները:
«Ծրագրի արդյունքում կբարելավվեն ջրամատակարարման և ջրահեռացման առկա խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ:
«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:
Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից։ Ընդհանուր ներդրումը Հայաստանի Հանրապետության վեց մարզերի համար կազմում է 81 միլիոն եվրո։ Շինարարական աշխատանքները գնալով նոր թափ են հավաքում»,- ներկայացրել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։