SOAD խմբի մենակատար, հայազգի հռչակավոր երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեսաուղերձով է հանդես եկել, որին կից գրել է․
«Այսօր, ինչպես ձեր բոլորը վշտանում եմ: Մեր երիտասարդ զինվորներուն, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար:
Անցյալ 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնակամութեանբ: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացնելու մեր ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է որ լիներ ձեզ համար, որ համաձայնագիրը, որը ստորագրվեց, պարտադրուած է մեզ` մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ ևս օգտագործվելու հնարավորությունից: Բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը:
1994 թ.-ին Արցախում հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն, նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկային բանկոմատների մեքենաներ: Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշում տվիք այդ ամենը փոխելու, երբ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հակադարձել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ. Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ: Ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերներ: Դա ամոթալի և վիրավորական է այն մեր ընտիր զինվորների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին պայքարելով մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ:
Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերը օբյեկտիվորեն պատասխանվեն, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ և անփորձ, բայց ժողովրդավար ենք: Եկեք վերահասցեագրենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես քայլաքարեր միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների արդարությանը հասնելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ ու երկիր: Մեկը, որը ոչ ոքի չի պատասխանում և ոչ ոքի ենթակա չէ»:
https://www.facebook.com/SerjTankian/posts/10158871123679798?__cft__%5B0%5D=AZUO1ucysibIuf6NuOJ1rEsAK4aupojzALS061bDijnq1pNDzkxrAI-iJTSnBpw8x4F_5J5SRVH-EyhkhUQhoZpOllNckiqTah5NYNnVz6Lt2iEVmtY1wNJ_A-ppWMP98COAbBqQ0vFcy6vdiHusshbfwN2NK6kWC_iO03gkcoi0jw&__tn__=%2CO%2CP-R