«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․
Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածացնելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռները անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։
Գամփռները թեև սատկացրել են օձին, բայց ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասնել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից»։
https://www.facebook.com/vahan.tumasyan/posts/10214812438624176