Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքում Գարեգին Բաղրամյանը ընտրվեց. կողմ էր քվեարկել 85 պատգամավոր, իսկ դեմ՝ 20:
Քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է եղել։
Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պարտականություններն էր կատարում։ Նրա թեկնածությունը խորհրդարանին առաջարկել էր ՀՀ վարչապետը։