Փետրվարի 23-ին, ժամը 20:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում՝ թիվ 88 մանկապարտեզի մոտակայքում, գազի վահանակից առկա է արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազաբաշխիչ համակարգից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: