Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Հրապարակող՝

Լիվերպուլ

Ամենադիտվածներ

Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա ընդգծեց՝ տեղյակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման մասին:

«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», – ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բաղրամյանը չցանկացավ խոսել սակագնի հավանական թանկացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից:

«Չեմ կարծում, որ կթանկանա, բայց քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», – հավելեց նա:

Ամենաթարմ